Պուտինը Շոլցին և Մակրոնին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին

21:14     28 մայիսի, 2022

Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում, հայտնում է Կրեմլի կայքը, փոխանցում է РБК-ն։

«Հատուկ ուշադրություն է դարձվել ներկայիս բանակցային ուղու վրա ստեղծված իրավիճակին, որը Կիևի մեղքով սառեցված է։ Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի բաց լինելը երկխոսության վերսկսման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Մակրոնն ու Շոլցը հորդորել են Ռուսաստանի առաջնորդին դուրս բերել զորքերը և սկսել ուղիղ բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով ​​լուծելու համար։


© armedia.am