Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

11:41     30 մայիսի, 2022

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր մեր թիմը կանցկացնի առաջին մարզումները:

 

Հավաքական հրավիրված 29 ֆուտբոլիստներից 27-ն արդեն միացել են թիմին: Հավաքականին չի միանա Լուկաս Սելարայանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Քոլամբուս Քրյու» ակումբից ստացել է պաշտոնական գրություն, որում նշվում է, որ Լուկաս Սելարայանը մկանային վնասվածք ունի և բաց կթողնի մոտավորապես 4-6 շաբաթ: 

Սարգիս Ադամյանը հավաքականին կմիանա մայիսի 31-ի առավոտյան:

 

Ազգերի լիգայում մեր հավաքականը կխաղա հետևյալ ժամանակացույցով՝

 

Հունիսի 4,  17։00՝ Հայաստան-Իռլանդիա

Հունիսի 8,  22։45՝ Շոտլանդիա-Հայաստան

Հունիսի 11, 17։00՝ Ուկրաինա-Հայաստան

Հունիսի 14, 20։00՝ Հայաստան-Շոտլանդիա

 


© armedia.am