Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

15:31     30 մայիսի, 2022

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած քաշքշուկից, հրմշտոցից հետո ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։ 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։


© armedia.am