Մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականներ այցելել են Ադրբեջան

16:45     30 մայիսի, 2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև մի խումբ այլ բարձրաստիճան զինվորականներ մայիսի 29-ին այցելել են Ադրբեջան: Այս մասին Արմենպրես-ի փոխանցմամբ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Այցի շրջանակներում թուրք զինվորականները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, ինչպես նաև նրա ուղեկցությամբ այցելել Թագիևի ավիաբազա և ծանոթացել աշխատանքներին։


© armedia.am