Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար

19:00     30 մայիսի, 2022

Ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է NEWS.am-ը։

Կալիֆորնիայի նահանգի Նապա շրջանի իրավախախտումների համակարգի տվյալներով՝ տղամարդուն ձերբակալել են շաբաթ օրը՝ մայիսի 29-ին, տեղական ժամանակով 23:44-ին: Հաղորդվում է, որ նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0,08 պրոմիլից բարձր է եղել։ Փոլ Փելոսիի համար 5000 դոլարի գրավ է սահմանվել։

CNN-ը հայտնում է, որ Փելոսին արդեն ազատ է արձակվել։ Նշվում է նաև, որ ինքը՝ Նենսի Փելոսին, այդ ժամանակ եղել է ԱՄՆ-ի արևելյան ափին, նա ելույթ է ունեցել Ռոդ Այլենդի Բրաունի համալսարանի շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ։


© armedia.am