ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող նավթի երկու երրորդի վրա էմբարգոյի շուրջ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Պատժամիջոցների այս փաթեթը ներառում է այլ կոշտ միջոցներ ևս՝ SWIFT-ից ռուսական խոշորագույն բանկի՝ «Սբերբանկ»-ի դեսվիֆթինգ (բանկի անջատում), ևս երեք ռուսական պետական հեռարձակողների արգելում և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների կիրառում», - հավելել է Միշելը: