ՀԱՊԿ գլխավոր քարտուղար շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

12:29     1 հունիսի, 2022

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետի ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության և Ձեր անձնական ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, մեր կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն, նոր հաջողություններ և ձեռքբերումներ ի բարօրություն հայ ժողովրդի»։


© armedia.am