Ռաֆայել Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

09:21     2 հունիսի, 2022

Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, փոխանցում է News.am-ը:

81 կգ քաշային կարգում բոլորին հետ թողեց Ռաֆայել Հարությունյանը: Երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը երկամարտում գրանցեց 354 կգ (160+194):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Կարեն Մարգարյանը երկամարտի 337 կգ-ով զբաղեցրեց չորրորդ տեղը:


© armedia.am