Ռուսաստանը եզրակացություններ կանի և հարվածներ կհասցնի այն օբյեկտներին, որոնց դեռ չի դիպչել, եթե ավելի մեծ հեռահարության հրթիռներ տրամադրվեն Կիևին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այդ ժամանակ հրթիռներ պետք են, այո։ Այո, բայց եթե դրանք լինեն և մատակարարվեն, մենք սրանից համապատասխան հետևություններ կանենք և կօգտագործենք մեր ոչնչացման միջոցները, որոնք մեզ բավականացնում են, որպեսզի հարվածենք այն օբյեկտներին, որոնց դեռ չենք հարվածել»,- ասել է նա։
Պետության ղեկավարն այսպես է մեկնաբանել Ուկրաինային ամերիկյան բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) մատակարարման հետ կապված իրավիճակը և պատասխանել է լրագրողի այն դիտարկմանը, որ նման համակարգերից կարող են նաև հեռահար հրթիռներ արձակվել։
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ մինչ այժմ նման զինատեսակների տեղափոխումը Կիև ոչինչ չի փոխում։ Խոսքը խորհրդային կամ ռուսական համակարգերի նման բազմակի հրթիռային համակարգերի մասին է (Գրադ, Սմերչ, Ուրագան), ինչպես նաև 45-70 կիլոմետր թռչող հրթիռների, պարզաբանել է նախագահը։