Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում

18:00     6 հունիսի, 2022

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը կարող է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում հաջորդ տարվա հունիսին նշանակված նախագահական ընտրություններում:

Ըստ Cumhuriyet թերթի աղբյուրների՝ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին կարող է հայտարարել հուլիսի 3-ին, երբ կհանդիպեն «վեցյակի դաշինքի» առաջնորդները:


© armedia.am