Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի հետ վճարային համակարգերի ոլորտում համագործակցությունը, ասվում է Ռոսկոնգրեսի նյութերում։
«Վենեսուելայի և Թուրքիայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ռուսական կողմի հետ միասին կքննարկեն վճարային համակարգերի ոլորտում միջազգային համագործակցությունը»,- ասվում է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ։