Կրեմլը մեկնաբանել է Դոնբասում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր ներգրավման մասին տեղեկատվությունը

16:10     7 հունիսի, 2022

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում չի մեկնաբանել Դոնբասում իրավիճակի կարգավորման գործում ՀԱՊԿ խաղաղապահների իբր հնարավոր ներգրավման մասին տեղեկությունը, հաղորդում է Lenta.ru-ն։

«Ոչինչ չեմ կարող ասել, ես նման տվյալներ չունեմ»,- համապատասխան հարցին պատասխանել է Պեսկովը։


© armedia.am