Բայդենը մեկնում է Հոլիվուդ

17:33     7 հունիսի, 2022

ԱՄՆ նախագահը մեկնում է Հոլիվուդ։

79-ամյա Բայդենը չորեքշաբթի հանդես կգա «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում» շոուին իր առաջին մասնակցությամբ՝ որպես նախագահ:

Այս մասին հաղորդավար Ջիմի Քիմելը հայտարարել է կիրակի երեկոյան իր «Jimmy Kimmel Live: NBA Finals Game Night» հատուկ թողարկման ժամանակ։

54-ամյա հումորիստը նաև թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է, որ առաջիկա եթերի հետ կապված «ոչ մի անսարքություն» չկա:


© armedia.am