ՌԴ-ը հանել է տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները Հայաստանի և Ղրղըզստանի հետ

16:34     7 հունիսի, 2022

Ռուսաստանը հանել է Հայաստանի և Ղրղըզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները։  Համապատասխան կարգադրությունը, որը հրապարակվել է  իրավական տեղեկատվության պորտալում, ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լրացնել օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց հանդեպ հանվել են Ռուսաստանի Դաշնության մտցրած տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումները, <…> այդ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը»,- նշվել է փաստաթղթի տեքստում։

Սահմանափակումները մտցվել էին ընթացիկ տարվա մայիսի 20-ին։


© armedia.am