Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (նա պաշտոնավարել է 2005-ից 2021 թվականներին) երեքշաբթի օրը Բեռլինում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով հարցին, թե ինչու չի պատրաստվում հեռախոսազրույցներ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար, նա ասել է. «Չեմ կարծում, որ այս պահին դա ինչ-որ օգուտ կտա»։
«Իմ կարծիքով, ես չպետք է անեմ այնպիսի բաներ, որոնք Գերմանիայի կառավարությունն ինձ չի խնդրում»,- ասել է Մերկելը, ով այլևս պաշտոններ չի զբաղեցնում։