Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա նաև պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը։ Նույնպիսին է մեր ընդհանուր կարծիքը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքի ապահովման անհրաժեշտության մասին։ Սա կարևոր լրացուցիչ ալիք է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության հաստատման և բազմակողմ համագործակցության զարգացման համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։