Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա

13:17     13 հունիսի, 2022

 

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բուլղարիայում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

 


© armedia.am