Ֆրանսիայի հրապարակում վրանի վրա քշած մեքենան երեք անձով բերման է ենթարկվել

14:15     14 հունիսի, 2022

Ֆրանսիայի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենային, երեք անձով հանդերձ բերման են ենթարկել բաժին։

«Հիմա նյութեր են նախապատրաստվում», - Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ անպատասխան թողնելով անձանց սթափության մասին հարցը։

Հիշեցնենք,  այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ  ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանն ահազանգել էր, որ մի մեքենա կարողացել է ճեղքել բազմաթիվ ոստիկանների ու կարմիր բերետավորների շթղան ու քշել վրաններից մեկի վրա, որտեղ քաղաքացիներ կան։


© armedia.am