Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի

14:56     16 հունիսի, 2022

Վրաստանը ողջունում է Եվրամիության աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով՝ Եվրամիությունն անհրաժեշտ փորձ ունի այս հարցում։

«Հարավային Կովկասը կարող է էլ ավելի կարևոր տարածաշրջան դառնալ, եթե այստեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատվի»,- ասել է Վրաստանի նախագահը։

Վրաստանի ղեկավարը նաև ընդգծել է Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը։

«Ուկրաինայում պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարևոր է բոլոր երկրների համար միասին աշխատել և աջակցել միմյանց»,- հավելել է Զուրաբիշվիլին։


© armedia.am