ԵԽ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

15:30     16 հունիսի, 2022

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արմենպրես-ի հաղորդմամբ՝ նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության  թանգարանում:


© armedia.am