Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Պուտինի հետ

17:57     17 հունիսի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ Ուկրաինայից բացի, կցանկանար քննարկել պարենային անվտանգության հարցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երբ որ պահանջվի, ես կանեմ դա:  Նախ այն պատճառով, որ նրանք (Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին - նշում է ՏԱՍՍ-ը) միմյանց հետ չեն խոսում։։ Եվ կարևոր է հաղորդագրություններ ուղարկել, Վլադիմիր Պուտինին մղել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին ուրբաթ օրը հրապարակված հարցազրույցում: 

«Երկրորդը, մենք կարող էինք նորից բանակցել Ռուսաստանի հետ պարենային անվտանգության թեմայով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անմիջական մասնակցությամբ։ Իսկ հացահատիկի արտահանման ազատման հնարավորությունը կարող է քննարկման հիմք հանդիսանալ»,- հավելել է նա։


© armedia.am