Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում

19:06     17 հունիսի, 2022

 Ոչ միայն չեն դադարում Բաքվից ու Անկարայից հնչող պահանջները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, այլև դրանք արդեն նախապայմանի տեսք են ստանում: 

Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե չլինի «Զանգեզուրի միջանցքը», դժվար կլինի խոսել տարածաշրջանում խաղաղության մասին: Նա նույնիսկ սպառնում է և հայտարարում է, որ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, հետևաբար նման պահանջներ դնելու բարոյական իրավունք ունի:

Ալիևը նաև բացահայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ արդեն չսահմանափակվելով միջանցքով:

Աննա Կարապետյանի անդրադարձը


© armedia.am