ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

15:03     20 հունիսի, 2022

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` Գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Վարդապետյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ և 145-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022թ.-ի որոշմամբ` գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը»:


© armedia.am