Իտալիայի փոխչեմպիոնը պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ

16:00     20 հունիսի, 2022

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանայի ակումբ տեղափոխության մասին, փոխանցում է Panorama.am-ը։

«Կարող եմ հաստատել, որ Օնանայի և Մխիթարյանի հետ անվճար պայմանագիր ենք կնքել։ Երկու գործարքներն էլ արդեն վերջնական տեսքի են բերվել»,-Մարոտայի խոսքերը սոցցանցում մեջբերած լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոին հիշատակում է «Գազետա ռու»-ն:

Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։

«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթեց Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։

Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում Ինտերը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոման՝ վեցերորդը։


© armedia.am