ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. Լավրովի հայտարարությունը Բաքվում

14:51     24 հունիսի, 2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ չի քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, փոխանցում է Tert.am-ը։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»,- հիշեցրել է նա։

Նրա խոսքով՝ քննարկվել են հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, դրա հիմքում երեք եռակողմ հայտարարություններն են, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


© armedia.am