Ռուսաստանն ու Ադրբեջանը անվտանգության ոլորտում փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել

18:00     24 հունիսի, 2022

Ռուսաստանն ու Ադրբեջանը ուրբաթ ստորագրել են անվտանգության ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։

«Այս փաստաթուղթը վերաբերում է կիբերտարածության անվտանգությանը», - ասել Է Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին հավելել է, որ համագործակցության 30 տարվա ընթացքում կողմերի միջև ստորագրվել է շուրջ 250 փաստաթուղթ և համաձայնագիր: Բայրամովն ու Լավրովն ընդգծել են, որ բանակցություններում քննարկվել են տնտեսական փոխգործակցության, Կասպից ծովի, հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Ադրբեջանի և Ռուսաստանի մեդիա կառույցների միջև համագործակցության հարցեր:


© armedia.am