Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

21:13     25 հունիսի, 2022

Թեհրանը պատրաստ է մի քանի օրվա ընթացքում վերսկսել միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաստատում եմ, որ մենք պատրաստ ենք մի քանի օրվա ընթացքում վերսկսել բանակցությունները», - նրա խոսքերը մեջբերել է Երիտասարդ լրագրողների ակումբը։

Նախարարի խոսքով՝ «կառավարության համար կարևոր է, որ Իրանը լիովին օգտվի [համաձայնագրի] տնտեսական օգուտներից»։

«Մենք ձգտելու ենք լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Հույս ունենք, որ այս անգամ ԱՄՆ-ն իրական քայլեր կձեռնարկի բանակցություններն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:


© armedia.am