Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին

22:46     25 հունիսի, 2022

Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» հրթիռային համալիրները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում:

«Ինչպես և ձեզ հետ պայմանավորվել էինք, Դուք այդ հարցը դրել եք, մեզ մոտ որոշում է կայացվել։ Մենք առաջիկա ամիսների ընթացքում Բելառուսին կփոխանցենք «Искандер-М» հրթիռա-տակտիկական համալիրները, որոնք, ինչպես հայտնի է, կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ընդ որում՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային կատարմամբ», – ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարն առաջարկել է նաև հանձնարարել պաշտպանության նախարարություններին և Ռուսաստանի և Բելառուսի գլխավոր շտաբերի պետերին՝ մշակել այս հարցի հետ կապված բոլոր մանրամասները։

«Ես լիովին համաձայն եմ»,- ասել է Լուկաշենկոն։

«Պայմանավորվեցինք»,- եզրափակել է Պուտինը։


© armedia.am