G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)

21:47     26 հունիսի, 2022

Յոթնյակի (G7) երկրները երեքշաբթի օրը կհայտարարեն ռուսական ոսկու գնման արգելքի մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ G7-ի [երկրների] առաջնորդները կարգելեն ռուսական ոսկու ներկրումը։ Պաշտոնական հայտարարությունը կլինի երեքշաբթի»,- գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը։


© armedia.am