Աննա Հակոբյանը Ֆրանսիայում է. նա հանդիպումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում, Կաննում

09:39     27 հունիսի, 2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ քաղաք Նիցցա:

Աննա Հակոբյանի գրասենյակից տեղեկացնում են, որ վարչապետի տիկինը  մասնակցելու է Պարսամյան վարժարանի 35-ամյակի հանդիսությանը:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանն ունենալու է պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ ոչ միայն Նիցցա քաղաքում, այլ նաև Մոնակոյում և Կաննում:


© armedia.am