ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

18:00     28 հունիսի, 2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:


© armedia.am