Ըմբշամարտի ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

08:45     30 հունիսի, 2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյան դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշայինների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 4։0 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին։

67 կգ քաշայինների եզրափակիչում նույնպես մրցեցին Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները։ Աշոտ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվեց Նիկա Բրոլաձեին և դարձավ արծաթե մեդալակիր։


© armedia.am