Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել

12:15     30 հունիսի, 2022

Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

«37-ամյա թույլ իմունիտետով հիվանդի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա մեկուսացված է, այլ դեպքեր չեն հայտնաբերվել վարակվածի և այլ անձանց շփման արդյունքում»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի  առողջապահության նախարարը։

Քոջան չի հստակեցրել, թե Թուրքիայի որ քաղաքում է գրանցվել վարակի առաջին դեպքը։


© armedia.am