Հունվարի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան

14:02     30 հունիսի, 2022

2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան: Կբարձրանա նաև նվազագույն  աշխատավարձի չափը` 68 հազար դրամից դառնալով 75 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը չաշխատող մայրերի դեպքում քաղաքային բնակավայրերում կկազմի 30 հազար 700 դրամ, աշխատողների դեպքում՝ 34 հազար դրամ»,-ասաց նա:

 


© armedia.am