«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել

12:13     2 հուլիսի, 2022

Երևանի «Հրազդան» մարզադաշտում  երեկ տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի համերգը:

Նա Հայաստան էր ժամանել «Greenlight Gang Tour»-ի շրջանակում։

Instagram-ի իր էջում 50 Cent-ը լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հրապարակից. «Ես առաջին հիփ-հոփ կատարողն եմ, ով ելույթ է ունենում Երևանում՝ Հայաստանում։ Ես կվերադառնամ»։

 


© armedia.am