Սիրիան պատրաստվում է պաշտոնականացնել համագործակցությունը Դոնբասի հետ. ՌԴ-ում Սիրիայի դեսպան

12:31     4 հուլիսի, 2022

Սիրիայի Արաբական Հանրապետությունը բանակցություններ է վարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։

«Ամենակարևորն այն է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը ճանաչել է այս երկու հանրապետությունների ինքնիշխանությունը, և ներկայումս քայլեր են նախապատրաստվում դա պաշտոնականացնելու համար։ Սիրիան բանակցություններ է վարում այս երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Ռիադ Հադդադը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սիրիական կողմը նախատեսո՞ւմ է իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները բացել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում։

 


© armedia.am