Երիտասարդական ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ չեմպիոն

10:22     4 հուլիսի, 2022

Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի թիմի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանը, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը, փոխանցում է News.am-ը։

125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ և առավելության հասավ 13։2 հաշվով։


© armedia.am