ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

13:36     4 հուլիսի, 2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:


© armedia.am