Հայաստան կժամանի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

10:37     6 հուլիսի, 2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով hուլիսի 7-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Այս մասին Արմենպրես-ի փոխանցմամբ հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: 


© armedia.am