Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին

10:06     7 հուլիսի, 2022

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:



© armedia.am