Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սահմանների սահմանազատման գործընթացը պարզ գործընթաց չի լինելու, կլինեն զգայուն պահեր։ Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանների որոշման հանձնաժողովների ստեղծումն ինքնին բարդ գործընթաց էր։ Հայաստանն ուներ նախապայմաններ. նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զինուժի դեէսկալացիայի և սահմանից դուրս բերելու համար»,- ասել է ադրբեջանցի նախարարը։
«Սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմանների վրա և մեր պարտքն է պաշտպանել մեր սահմանները։ Այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել՝ ուսումնասիրելով պատմական, իրավական փաստաթղթերը՝ մասնագետների մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Սահմանազատումը ժամանակատար գործընթաց է: Անհնար է ցանկացած ժամանակ սկսել և ավարտել կարճ ժամանակում։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները՝ սա հեշտ գործընթաց չի լինելու, կլինեն զգայուն պահեր։ Բայց մենք կարծում ենք, որ հանձնաժողովն ինքնին արդեն առաջընթաց է։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. չի բացառվում կանոնավոր հանդիպումների անցկացումը»,- ասաց նախարարը։