Քրիստոսի արձանը կտեղադրվի Հատիս լեռան վրա

12:21     7 հուլիսի, 2022

Ինչպես գիտեք «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Tert.am-ը։

«Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետև այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար, հուսով եմ, որ մեր մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն։ Համապատասխան վարչական որոշումները կկայացնեն և պրոցեսը առաջ կընթանա»,- ասաց նա։


© armedia.am