Հայտնի են ֆուտզալի ընտրանու մրցակիցներն ԱԱ-ի հիմնական փուլում

16:47     7 հուլիսի, 2022

Հուլիսի 7-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց 3-րդ խմբում, որտեղ կմրցի Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։

Հիմնական խմբային փուլի հանդիպումները կմեկնարկեն 2022 թվականի աշնանը։ Խաղացանկը կհրապարակվի մի փոքր ուշ։


© armedia.am