Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշման մասին

18:17     7 հուլիսի, 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից և կթողնի նաև Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է վարչապետի հետ կապված նոր սկանդալի ֆոնին ավելի քան 50 պետական ​​պաշտոնյաների պաշտոնանկությունից հետո: Նրա ուղերձը հեռարձակել է The Independent պարբերականը:

Նա ժամանակավորապես կկատարի վարչապետի պարտականությունները, քանի դեռ չի ընտրվել նոր առաջնորդը: Անմիջապես պետք է սկսել նոր ղեկավարի ընտրության գործընթացըե, ասել է նա: 

Ավելի վաղ պահպանողական պատգամավորներից շատերը հայտարարել էին, որ ցանկանում են, որ Ջոնսոնը Դաունինգ սթրիթից հեռանա մինչև հոկտեմբեր, երբ պետք է տեղի ունենան վարչապետի ընտրությունները, գրել է Financial Times-ը:


© armedia.am