ԱՄՆ-ը երկխոսություն է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ

19:05     12 հուլիսի, 2022

Միացյալ Նահանգները կցանկանար աշխատել Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության հարցերում, սակայն դա հնարավոր չի համարում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով, որը համարվում է «ներխուժում»։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը Բրյուսելում կայացած վեբինարի ժամանակ։

«Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել սպառազինությունների վերահսկման հարցերին: Ցավոք, մենք ստիպված եղանք կասեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման արդյունքում: Մենք իսկապես ունենք երկխոսության մեխանիզմներ, որոնք ցանկանում ենք վերադարձնել, որպեսզի քննարկենք Ռուսաստանի հետ միջուկային խնդիրը, սակայն, ցավոք, ռուսական ներխուժման պատճառով չենք կարող  անել»,-ասել է Ջենկինսը լրագրողներին։ 

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն այժմ կենտրոնացնում են իրենց ջանքերը Ռուսաստանի հետ «միջուկային պատերազմը» կանխելու վրա և փորձում են օգնել Ուկրաինային։


© armedia.am