Ռուսաստանն ու Ուկրաինան նախնական համաձայնության են եկել

18:58     14 հուլիսի, 2022

Երեկ Ստամբուլում ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել քառակողմ բանակցություններ Սև Ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցի վերաբերյալ: 

Բանակցությունների ավարտից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտարեշը բանակցությունները չափազանց հուսադրող է անվանել: Նա հայտարարել է, որ դա շատ մեծ առաջընթաց էր ընդհանուր գործընթացում:

 Կողմերը համաձայնության են եկել վերահսկման մեխանիզմների, կոորդինացիայի, ականազերծման հարցերի շուրջ: Նա հույս է հայտնել, որ վերջնական պայմանավորվածությունները ձեռք կբերվեն հաջորդ շաբաթվա ընթացքում: 

Միաժամանակ, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ դեռ մոտակա հեռանկար չի տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցով:


© armedia.am