FTX Road to Miami-ն՝ Լևոն Արոնյանի հաղթանակով

09:15     18 հուլիսի, 2022

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը, փոխանցում է News.am-ը։

Եզրափակիչում նա մրցեց չինացի Յի Վեյի հետ և երկու սեթում էլ հասավ հաղթանակի։

Եզրափակիչի երկրորդ օրը Լևոն Արոնյանը երեք պարտիայում տարավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի։

Հուլիսի 16-ին անցկացված առաջին սեթում Լևոն Արոնյանն առավելության էր հասել 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասել էր հաղթանակի։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3:1:

Յի Վեյը 2,5:0,5 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն էր, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։


© armedia.am