Թուրքիայի և Իրանի միջև միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել

15:05     19 հուլիսի, 2022

Երեքշաբթի Թեհրանի Սադաբադ պալատում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի միջկառավարական փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էբրահիմ Ռաիսիի ներկայությամբ։

Փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։

Ավելի վաղ երեքշաբթի օրը երկու երկրների նախագահների նախագահությամբ կայացել է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը։
Էրդողանը Թեհրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իրանի հոգեւոր առաջնորդ և առաջնորդ Ալի Խամենեիի հետ։


© armedia.am