Իսրայելը չի ​​համարձակվի հարձակվել Իրանի վրա. Իրանի ԱԳՆ

16:46     19 հուլիսի, 2022

Իսրայելը չի ​​համարձակվի հարձակվել Իրանի վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, փոխանցում է Tasnim-ը։

«Սիոնիստական ​​ռեժիմի վերջին սպառնալիքները պարզապես հոգեբանական պատերազմ են, եւ այդ ռեժիմը չունի Իրանին ռազմական իմաստով դիմակայելու ոչ համարձակություն, ոչ էլ կարողություն»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։

Նա ընդգծել է, որ Իրանը խստորեն կպատասխանի իսրայելական ցանկացած «ապուշության»։ «Իրանի արձագանքը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած հիմարությանը կործանարար կլինի»,- ասել է Քանաանին։

Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատար Ավիվ Կոչավին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրին ռազմական պատասխան նախապատրաստելն Իսրայելի «բարոյական պարտքն է»՝ հավելելով, որ այդպիսի պատրաստությունը ռազմական նախապատրաստությունների «կենտրոնում է», փոխանցում է news.am-ը:

 


© armedia.am