Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել. ԱՀԿ

16:56     19 հուլիսի, 2022

ԱՀԿ–ն փաստում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել, փոխանցում է Ռադիոսպուտնիկը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին, որը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։

Այս մասին ասվում է այսօր տարածված հայտարարության մեջ։

ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավարի խոսքով` վերջին 6 շաբաթվա ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի թիվը եռակի ավելացել է։ 


© armedia.am